Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Դեկտեմբեր

Արմեն Սարգսյանը Մոսկվայում զրուցել է Դիդիե Դրոգբայի հետ


ՄՈՍԿՎԱ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Մոսկվայում զրուցել է հայտնի ֆուտբոլիստ Դիդիե  Դրոգբայի հետ։ Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, նախագահ Սարգսյանն ասել է, որ հաճույքով է դիտել ֆուտբոլի աշխարհի հերթական առաջնության խաղերը։ 

Հայտնի ֆուտբոլիստը, ով «Դիդիե  Դրոգբա հիմնադրամ»-ի միջոցով կրթական եւ առողջապահական ծրագրեր է իրականացնում՝ օգնելու Աֆրիկայի ժողովրդին, ցանկություն է հայտնել այցելել Հայաստան։ 

Դրոգբան իր ֆուտբոլային կարիերան սկսել է Ֆրանսիայում,  մասնավորապես՝ Մարսելի «Օլիմպիկ»-ի կազմում, այնուհետեւ հանդես է եկել անգլիական «Չելսի»-ի կազմում ու երկար տարիներ եղել է Կոտ դ'Իվուարի հավաքականի ավագը։

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ