Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Նոյեմբեր

Երևանում սեռական բնույթի բռնի գործողությունների զոհ է դարձել 8-ամյա երեխա. կասկածյալը ձերբակալվել է


ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձերբակալվել է 67-ամյա տղամարդ՝ Երևանում 8-ամյա երեխայի նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով։ Ինչպես հայտնում է  «Արմենպրես»-ն, այս մասին ասվում է ՀՀ քննչական կոմիտեի ֆեյսբուքի էջում։

«Դեպքը տեղի է ունեցել 2018 թվականի մայիս-հունիս ամիսներին՝ կասկածյալի բնակարանում։

Քրեական գործով պարզվել է, թե ինչ պայմաններում է տուժողը ծանոթացել կասկածյալի հետ և մի շարք այլ էական նշանակություն ունեցող հանգամանքներ։ Ավելին՝ տվյալներ են ձեռք բերվել, որ 1951թ. ծնված տղամարդու գործողություններից հնարավոր է տուժել են նաև այլ երեխաներ։ Ձեռնարկվում են անհրաժշտ միջոցառումներ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։

Տուժած երեխայի լավագույն շահը պաշտպանելու նկատառումներից ելնելով՝ այլ մանրամասներ հրապարակման ենթակա չեն»,- ասված է քննչական կոմիտեի հաղորդագրությունում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ