1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ջիլ գյուղում խուճապային տրամադրություն չկա

Ջիլ գյուղում խուճապային տրամադրություն չկա

ԳԱՎԱՌ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի Ջիլ գյուղում երկու օր առաջ թշնամու կողմից արձակված գնդացրային կրակահերթից հետո իրավիճակն այս պահին մնում է հանգիստ, բնակչության տրամադրությունը՝ ոչ խուճապային:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շողակաթ համայնքի Ջիլ գյուղի վարչական ղեկավար Միքայել Ղարիբյանը, թշնամու կրակահերթը տեւել է մոտ 10 րոպե: Այն արձակվել է 3 անգամ, գյուղի կենտրոնի եւ հարակից տների ու այգիների ուղղությամբ: Բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չեն եղել, կրակոցներից տնտեսությունները վնասներ չեն կրել:

«Այս տարվա հուլիսի 5-ին եւս թշնամին Ջիլի ուղղությամբ կրակահերթ արձակել է, բայց ավելի կարճատեւ ժամանակով: Թշնամու ակտիվացումը մեզ ստիպում է զգուշանալ, պահպանել շուրջօրյա զգոնություն, սակայն ոչ մեկս էլ խուճապի մեջ չենք, քանի որ ապրում ենք սահմանում, ու թշնամու սպառնալիքներին դիմակայելը մեզ համար վաղուց սովորական բան է դարձել: Մարդիկ ապրում են իրենց առօրյա հոգսերով, կատարում են խոտի բերքահավաքի, ոռոգման, հանրային նշանակության այլ աշխատանքներ»,-ներկայացրեց Միքայել Ղարիբյանը: Շողակաթ համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանն էլ հավաստեց, որ իրավապահ մարմինները Ջիլում կատարել են համապատասխան ուսումնասիրություններ, եւ փաստի առթիվ հարուցել քրեական գործ: Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]