Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Սեպտեմբեր

Ադրբեջան այցելած հայկական արմատներով բլոգերն ահազանգում է իր կյանքին սպառնացող վտանգի մասին


ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջան այցելած հայկական արմատներով բելառուսցի բլոգեր Վլադիսլավ Մոսեսովն ահազանգում է, որ իր կյաքին վտանգ է սպառնում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, բլոգերն այս մասին հայտնել է իր բլոգում տեղադրած տեսանյութով:

Բլոգերի փոխանցմամբ՝ Ադրբեջանը հուլիսի 13-ին իր նկատմամբ հետախուզում է հայտարարել, իսկ ինքն արդեն լքել է Բելառուսը:

«Երեկ Ադրբեջանն իմ նկատմամբ հետախուզում է հայտարարել: Ես արդեն լքել եմ իմ երկիրը, սակայն իմ անվտանգության նկատառումներից ելնելով՝  դեռևս չեմ կարող ասել, թե ուր եմ գնում: Այն բոլոր երկրներին, որոնք ինձ իրենց համախոհն են համարում, խնդրում եմ իմ իրավիճակի հետ կապված քայլեր ձեռնարկել: Այն հետևորդները, որոնք չեն կարող ոչնչով օգնել խնդրում եմ տարածեն այս տեսանյութը: Իմ կյանքը հիմա վտանգված է: Ինձ ամեն քայլի հետևում են, հավատացեք, ես գիտեմ, թե ինչ եմ ասում: Եթե ես 3 օր հետո կապի դուրս չգամ, դա կնշանակի, որ ինձ հետ ինչ-որ վատ  բան է պատահել»,-հրապարակած տեսանյութում նշել է Մոսեսովը:

Բլոգերը գրել է, որ ինքն Ադրբեջան այցելել է խաղաղ, զբոսաշրջության նպատակով և որ իր հրապարակած տեսանյութի նպատակը խաղաղ է եղել:

«Իմ հասցեին համացանցում ամենից շատ հնչող մեղադրանքն այն է, որ իմ հրապարակած տեսանյութն ունի սադրիչ նպատակ և որ ադրբեջանցիներին վարկաբեկելու համար ինչ-որ երկիր ինձ գումար է տվել»,-ասել է բլոգերը:

«Ես Ադրբեջան խաղաղությամբ եմ այցելել, ինչպես և այցելում եմ այլ երկրներ: Տեսանյութում նշել եմ, որ նպատակը մարդկանց ցույց տալն է այնպիսին, ինչպիսին նրանք կան: Տեսանյութում հրապարակել եմ մարդկանց, ովքեր ինձ կացարան են տվել, հաց են տվել, օգնել ճանապարհ գնալ, սակայն բոլորը այդ տեսանյութում միայն բացասականը տեսան»,-հավելել է նա: 

Բելառուսական անձնագրով Ադրբեջան անցած հայկական արմատներով բլոգերը մեկ այլ տեսանյութում անդրադառնալով Ադրբեջան կատարած այցին, հայտնել էր, որ սպառնալիքներ է ստանում:

«Ինչպես սպասվում էր, իրավիճակը անկայուն է: Տարածեք տեսանյութը, տարածեք իմ մասին տեղեկություն: Միայն այդ ճանապարհով ես կկարողանամ անվտանգ լինել»,-նշել էր բլոգերը:

Բլոգեր Վլադը նշել էր նաև, որ ցանկանում է, որպեսզի պարզ լինի իր այցի նպատակն Ադրբեջան:

Բլոգերը գրել էր, որ ինքն Ադրբեջան այցելել է խաղաղ, զբոսաշրջության նպատակով և որ իր հրապարակած տեսանյութի նպատակը խաղաղ է եղել:

«Իմ հասցեին համացանցում ամենից շատ հնչող մեղադրանքն այն է, որ իմ հրապարակած տեսանյութն ունի սադրիչ նպատակ և որ ադրբեջանցիներին վարկաբեկելու համար ինչ-որ երկիր ինձ գումար է տվել»,-ասել էր նա:

«Ես Ադրբեջան խաղաղությամբ եմ այցելել, ինչպես և այցելում եմ այլ երկրներ: Տեսանյութում նշել եմ, որ նպատակը մարդկանց ցույց տալն է այնպիսին, ինչպիսին նրանք կան: Տեսանյութում հրապարակել եմ մարդկանց, ովքեր ինձ կացարան են տվել, հաց են տվել, օգնել ճանապարհ գնալ, սակայն բոլորը այդ տեսանյութում միայն բացասականը տեսան»,-հավելել էր Մոսեսովը:

Բլոգեր Վլադը հայտարարել էր, որ ինքը զուտ բլոգեր է և տեսանյութերը նկարում է միայն իր ալիքի համար:

«Ես 23 տարեկան տղա եմ տեսախցիկով, ոչ ավելին, երբեք առաջարկ չեմ ստացել ինչ-որ բան գնելու կամ վաճառելու համար»,-ասել էր նա:

Բլոգերը ընդգծել էր նաև, որ զբոսաշրջիկի նկատմամբ այն ագրեսիան ու թշնամանքը, որին ականատես է եղել Ադրբեջանում, չի տեսել որևէ այլ երկրում, և բնական է, որ ինքը նման արձագանք է տվել այդ ամենին:

«Քաղաքական հետապնդման է ենթարկվում մի մարդ, ով երբեք կապ չի ունեցել քաղաքականության հետ: Հետապնդումն իրականացվում է մի տարածաշրջան այցի համար, որի կարգավիճակի հարցում չեն կարողանում համաձայնության գալ հենց քաղաքական գործիչները»,- ասել էր բլոգերը՝ նշելով, որ իր նկատմամբ իրականացվող հետապնդումներն անօրինական են:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ