Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Հուլիս

Հելսինիկիում «Թրամպուտին» անունով ուտեստ է ստեղծվել


ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հելսինկիի ռեստորաններից մեկում ուտեստ են ստեղծել «Թրամպուտին» անունով՝  նվիրված Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի առաջիկա հանդիպմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ռիա Նովոստի»-ն, այս մասին գրում է  է Helsingin Uutiset- ը:

Նշվում է, որ «Թրամպուտին» անունով ուտեստը բաղկացած է ռուսական նրբաբլիթից կարմիր ձկով, թթվասերով եւ սոխով , ինչպես նաև ամերիկյան բլիթներից, պաղպաղակով եւ հատապտուղներով: Ըստ ստեղծողի գաղափարի, ճաշատեսակը ներառում է արեւելյան եւ արեւմտյան  քաղցր եւ աղի ուտեստներ:

Ռեստորանի ներկայացուցիչները շեշտում են, որ ճաշատեսակի ստեղծումը քաղաքական ենթատեքստ չունի և կարող է ճաշացանկում մնալ նաև նախագահների կայանալիք հանդիպումից հետո:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ