Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Սեպտեմբեր

ԲՈՒՀ-երի թափուր տեղերի համար երկրորդ լրացուցիչ մրցույթ է անցկացվելու. դիմումների ընդունման ժամկետն է հուլիսի 16-20 –ը


ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գնահատման և թեստավորման կենտրոնն անցկացնում է լրացուցիչ երկրորդ մրցույթ: Միասնական քննություններին մասնակցած այն դիմորդները, որոնք առարկաներից գոնե մեկից դրական գնահատական են ստացել, հնարավորություն են ստանում մասնակցել լրացուցիչ երկրորդ մրցույթին: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանը

«Հիմնական մրցույթն ավարտելուց, հուլիսի 15-ին ցուցակները փակցնելուց հետո, հանրապետության բոլոր բուհերի մասնագիտությունների թափուր տեղերի համար նորից մրցույթ է հայտարարվում: Եթե դիմորդը երկու, երեք առարկայից մեկը դրական է ստացել, կարող այդ մեկ առարկայով նորից մասնակցել մրցույթին: Իրենք նորից քննություն չեն հանձնում իրենց արդեն ունեցած միավորներով են մասնակցում»,-ասաց Կարո Նասիբյանը:

Նա տեղեկացրեց, որ չկա մասնագիտություն, որտեղ թափուր տեղ չլինի: Տնտեսագիտական համալսարանում բոլոր մասնագիտություններն ունեն թափուր տեղեր, Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերություններն ունեն թափուր տեղեր: Բացառություն են կազմում տեղեկատվական տեխնոլոգիաների, իրավագիտության ուղղությունները:

Երկրորդ մրցույթին մասնակցելու դիմումներն ընդունվում են հուլիսի 16-20 –ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ