Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Արգել ՀԷԿ-ի օրական կարգավորման ջրանցքի ավազանում հայտնաբերվել է 17-ամյա քաղաքացու դի

Արգել ՀԷԿ-ի օրական կարգավորման ջրանցքի ավազանում հայտնաբերվել է 17-ամյա քաղաքացու դի

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգել ՀԷԿ-ի օրական կարգավորման ջրանցքի ավազանում փրկարարները  17-ամյա  Հ.Օ-ի դին են հայտնաբերել: «Արմենպրես»-ին արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացրին, որ հուլիսի 14-ին, ժամը 08:00-ին Շամիրամի ջրանցքում որոնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը, մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը:

Հուլիսի 13-ին, ժամը 14:00-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի Շամիրամի ջրանցքում մարդ է նկատվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից և հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկական մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Ժամը 16:00-ին Չարենցավանի ջրամբարում ջրափրկարարները շարունակում են իրականացնել որոնողական աշխատանքներ (սուզումներ):  Որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]