Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Երեւանում անցկացվեց բիզնեսի ավտոմատացմանը նվիրված առաջին ցուցահանդեսը

Երեւանում  անցկացվեց  բիզնեսի ավտոմատացմանը նվիրված առաջին ցուցահանդեսը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ցանկացած գործողություն, որը կբերի ավտոմատացման համակարգերի գործարկմանը և կնպաստի ժամանակի ավելի քիչ ծախսին, պատվերների  և առաքումների ստացման արագ գործընթացին, էականորեն նպաստում է տնտեսական առաջընթացին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  «#BeAutomated 2018» Հայաստանում բիզնեսի ավտոմատացման առաջին ցուցահանդեսին, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը:

 Նա ողջունելի համարեց, որ 30-ից ավելի կազմակերպություններ հնարավորություն ունեն իրենց գաղափարներն ու նորարական լուծումները  ներկայացնելու ցուցահանդեսին: «Դա օգտակար է թե բիզնես հանրության , թե գործընթացների ավտոմատացման միջոցով բիզնես ծախսերի  էական նվազեցմանը, ինչը ձեզ համար առաջնահերթություններից մեկն է»,-ասաց նախարարը:

Արծվիկ Մինասյանը  նշեց, թե առաջին հայացքից թվում է, թե բիզնեսի թե ավտոմատացումը կարող է բերել գործազրկության ավելացման,  բայց երբ ավելի լայն ենք նայում, ուղիղ հակառակն է ստացվում: «Ընդլայնվում է ծառայությունների ոլորտը, նոր մասնագիտացումների միջոցով աշխատաշուկան  ավելի ճկուն է դառնում»,-ընդգծեց նա:

Բիզնեսի ավտոմատացումը 21-րդ դարի բիզնեսի կառավարման կարևորագույն նախադրյալն է, որը մեծ հնարավորություններ է տալիս՝ ավտոմատացված կառավարման համակարգերի ճիշտ և գրագետ ներդրման դեպքում:

Կառավարող օղակը, մասնավորապես՝ բիզնեսի տերերը և տնօրենները, անընդհատ իրականացնում են  մեծ քանակության ինֆորմացիայի վերլուծություն, քանի որ աշխատանքի արդյունավետությունն ուղղակիորեն կապված է ճիշտ կառավարման հետ: Ամբողջ ինֆորմացիան վերահսկելու և համապատասխան վերլուծություններն իրականացնելու համար անհրաժեշտ է ներդնել բիզնեսի ավտոմատացման ծրագիր։

Ավտոմատացումը ծրագրերի կամ հավելվածների կիրառումն է,որը կրճատում է ոչ միայն ծախսերը, որոնք կապված են ձեռքով աշխատանքի հետ, այլ  նաև պարզեցնում է բիզնես գործընթացները։ Բարձրացնում է սպասարկման արագությունը, հնարավորություն է տալիս բացահայտել հավատարիմ հաճախորդներին, օգնում է  կառուցել ընկերության գրագետ ռազմավարություն։

Բիզնեսի ավտոմատացումը ոչ միայն միասնական տեղեկատվական բազայի ստեղծումն է, այլ նաև ընկերության գործունեության կառավարման գործիքների շարք։Ավտոմատացումը թույլ է տալիս հետևել ապրանքաշրջանառությանը և ցանկացած բարդության դրամական հոսքերի, հաշվի առնելով բազմաթիվ այլ գործոններ։ Բացի այդ, տեղեկատվական տեխնոլոգիաների շնորհիվ ապահովվում է ընկերության մասնաճյուղերի գործունեության վերահսկողությունն ու հաշվառումը՝ անկախ նրանց գտնվելու վայրից։ Վերջապես, մատուցվող տեղեկատվության գրագիտությունը բիզնեսի վարման  ավտոմատացված համակարգերում գերազանցում է ընկերության առավել պրոֆեսիոնալ աշխատակիցների կողմից կազմված տեղեկատվությանը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]