1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ՀՀ նախագահը Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին

ՀՀ նախագահը Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի գրասենյակից, ուղերձում ասվում է.

«Մեծարգո՛ պարոն Նախագահ,

Ջերմորեն շնորհավորում եւ լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ եւ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին՝ Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ:

Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ դարերի խորքից եկող բարեկամությունը եւ այսօր մեր պետությունների միջեւ առանձնաշնորհյալ հարաբերությունները, առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունն ու փոխվստահությունը կայուն հիմք են հայ-ֆրանսիական փոխգործակցության հետագա զարգացման եւ խորացման համար:

Լիահույս եմ, որ երկուստեք ջանքերով կնպաստենք հայ-ֆրանսիական երկկողմ օրակարգի ընդլայնմանը եւ համագործակցության նոր հնարավորությունների բացահայտմանը:

Հայաստանը մեծապես կարեւորում է Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում՝ ի նպաստ մեր տարածաշրջանում խաղաղության եւ կայունության:

Վերստին շնորհավորելով Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ` մաղթում եմ Ձեզ անսպառ եռանդ եւ հաջողություններ, իսկ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին՝ առաջընթաց եւ բարօրություն»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]