Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ոստիկանությունը հուլիսի 12-ից 13-ը բացահայտվել է հանցագործության 46 դեպք

Ոստիկանությունը հուլիսի 12-ից 13-ը բացահայտվել է հանցագործության 46 դեպք

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից հուլիսի 12-ից 13-ը բացահայտվել է հանցագործության 46 դեպք: Մասնավորապես, մարմնական վնասվածք հասցնելու 17, խարդախության 9, անձնական ունեցվածքի գողության 6, բնակարանային գողության և յուրացման կամ վատնման 3-ական, կաշառակերության ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման 2-ական, անձի առևանգման, խուլիգանության, որսագողության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության 1-ական դեպք։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին  Ոստկիանության մամուլի ծառայությունից, գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։  Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք: 

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետևանքով 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]