Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Տրվել է ԵԱՏՄ երկրների համար առևտրային խոչընդոտների կարգավորման սկիզբը

Տրվել է ԵԱՏՄ երկրների համար առևտրային խոչընդոտների կարգավորման սկիզբը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միության երկրների փոխվարչապետները քննարկել են ԵԱՏՄ շուկայում առավել զգայուն  հարցեր, որոնք վերաբերում են փոխադարձ առևտրին և դրանցից մի քանիսի հետ կապված ընդունել որոշումներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից, նշված հարցերից մեկը վերաբերել է ԵԱՏՄ երկրների միջև էլեկտրոնային ստորագրության փոխադարձ ընդունման բացակայությանը, ինչի հետևանքով առաջանում են տարբեր դժվարություններ: ԵՏՀ խորհուրդը հանձնարարել է կոլեգիային մինչև սեպտեմբերի 1-ը հաստատել այն միջոցառումների ցանկը, որոնք կդիտարկեն էլեկտրոնային ստորագրությունների փոխադարձ ընդունումը:

ԵԱՏՄ երկրները նաև մտահոգված են այնպիսի ապրանքների ընդունման արգելքով, որոնք արտադրվել են անդամ-պետությունների պետական գնումների համար: Այս խնդրի լուծման նպատակով ԵՏՀ խորհուրդը հանձնարարել է Միության անդամ պետությունների ներկայացուցիչներին մինչև օգոստոսի 1-ը հանձնաժողովին ներկայացնել ապրանքների ընդունման իրենց առաջարկությունները:    

Նիստի ընթացքում քննարկվել են նաև ղրղզա-ղազախական սահմանին անասնաբուժական վերահսկողության պահպանմանը, ԵԱՏՄ շուկայում հարկային քաղաքականությանը, ալկոհոլային խմիչքների ու ծխախոտների ակցիզներին վերաբերող տարբեր հարցեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]