Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Նոյեմբեր

ՔԿԾ պետն այցելել է «Հրազդան» ՔԿՀ և հանձնարարել խստագույնս բացառել կոռուպցիոն որևէ երևույթի դրսևորում


ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանը հերթական աշխատանքային այցով եղել է «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿԾ հանրային կապերի բաժնից, անձնակազմի հետ հանդիպման ժամանակ ծառայության պետը խոսել է հիմնարկում առկա խնդիրների մասին, դիմել անձնակազմին՝ կոչ անելով լինել առավել զգոն, կանխել արգելված իրերի ներթափանցման փորձերը, խստագույնս բացառել կոռուպցիոն որևէ երևույթի դրսևորում, բարեխղճորեն կատարել ծառայողական պարտականություններն իրենց լիազորությունների շրջանակներում և ծառայել հավուր պատշաճի ի պաշտոնե վերապահված  իրավասությունների սահմաններում:

Արտյոմ Մխոյանը ղեկավար անձնակազմի ուղեկցությամբ շրջայց է կատարել հիմնարկում, զրուցել կալանավորված անձանց և դատապարտյալների հետ նրանց հուզող խնդիրների մասին: Եղել է զբոսահրապարակում, ճաշարանում, որտեղ ծանոթացել է սննդի որակին, ճաշերի պատրաստման գործընթացին:

Աշխատանքային այցի ավարտին ծառայության պետը տվել է համապատասխան հանձնարարականներ վերհանված խնդիրները հնարավորինս արագ կարգավորելու ուղղությամբ:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ