Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Հուլիս

Սուրբ Աթոռի պետական քարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինին անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը՝ առաջին աշխարհամարտին նվիրված ելույթի ժամանակ


ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիսի 12-ին Սուրբ Աթոռի պետական քարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինը Իտալիայի Ֆրիուլի-Վենեցիա-Ջուլիա մարզի Աքուիլեա քաղաքում կազմակերպված Առաջին աշխարհամարտի ավարտին նվիրված միջոցառումների շրջանակներում ունեցած ծավալուն ելույթի մեջ անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանությանը՝ հետևյալ ձևակերպմամբ. «Այդ համաշխարհային հակամարտությունը հնարավոր է դարձրել այն, ինչ մեզ մինչ օրս սարսափով է լցնում. զանգվածային կոտորածների սկիզբ, որոնց զոհն էր հայկական բնակչությունը (ում օգնության էր հասել այն ժամանակ գրեթե միայն Սուրբ Աթոռը)` այն աստիճանի, որ նոր, մինչ այդ որևէ բառարանում գոյություն չունեցող բառ ստեղծելու բառ ստեղծելու անհրաժեշտություն է առաջացրել՝ «ցեղասպանություն», որն այսօր, ցավոք,  ներկայիս բառապաշարի մաս է կազմում»:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, հուլիսի 13-ին Իտալիայի հեղինակավոր Իլ մեսաջերո թերթի Վատիկանում հավատարմագրված հայտնի լրագրող Ֆրանկա Ջանսոլդատին մեկնաբանություն է հրապարակել  կարդինալ Պարոլինի ելույթի առնչությամբ, հետեւհալ վերտառությամբ՝ «Կարդինալ Պարոլինը կշտամբում է ժխտողներին.1915 Հայոց Ցեղասպանությունը պատմական փաստ է»:

Եթե Թուրքիայի կառավարությունը 103 տարի հետո համառորեն հերքում է Հայոց ցեղասպանության  պատմական փաստը, Վատիկանի պետական քարտուղար Կարդինալ Պիետրո Պարոլինը, առանց երկբայելու, դատապարտում է ժամանակի օսմանյան կառավարությանը՝ հայկական փոքրամասնության բնաջնջման ծրագրի համար: Աքուիլեա քաղաքում կայացած «Հարյուր տարի առաջին աշխարհամարտի ավարտից հետո» թեմայով ելույթի ժամանակ, Կարդինալը՝ ընդգծելով, թե ինչպես է քաոսը կարողացել քայքայել «Եվրոպայում տիրող միջազգային կարգը՝ առանց հաջողելու փոխարինել այն արդար և տևական ձևով» անդրադարձավ այդ ժամանակաշրջանի ամենասև էջին:




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ