Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Նոյեմբեր

Արցախի ԱԳՆ-ն դրական է գնահատում Բրյուսելում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը


ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի արտաքին գործերի նախարարությունը դրական է գնահատում Բրյուսելում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այս մասին ասվում է Արցախի ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանի մեկնաբանության մեջ:

 «Դրական ենք գնահատում հուլիսի 11-ին Բրյուսելում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ճանաչողական հանդիպումը։ Այն կարևոր է խորհրդակցությունների շարունակականությունը պահպանելու և լիարժեք ձևաչափով բանակցային գործընթացի վերականգնման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու տեսանկյունից»։

Բրյուսելում հուլիսի 11-ին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Հանդիպմանը ներկա են եղել նաև Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Հուլիսի 12-ին հանդիպման արդյունքներով Մինսկի խմբի համանախագահները հանդես եկան հայտարարությամբ:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ