Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   11 Դեկտեմբեր

Մեծ Բրիտանիան ԵՄ-ին Է ներկայացրել Լոնդոնի դիրքորոշումը Brexit-ի ֆինանսական կողմի վերաբերյալ


ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ֆիլպ Համոնդը հուլիսի 13-ին Բրյուսելում Եվրամիության խորհրդի նիստում ներկայացրել Է Լոնդոնի դիրքորոշումը հանրակցության կազմից Միացյալ Թագավորության դուրս գալու շուրջը բանակցությունների (Brexit) ֆինսական եւ բանկային կողմի վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել Է եվրոյի եւ սոցիալական երկխոսության գծով Եվրահանձնաժողովի ղեկավարի տեղակալ Վալդիս Դոմբրովսկիսը:

«Նախարար Համոնդը նախարարներին Է ներկայացրել Մեծ Բրիտանիայի կառավարության առաջարկությունները: Մենք պետք Է կատարենք բրիտանական ամբոջ Սպիտակ գրքի (Brexit-ի ռազմավարության) հանգամանալից վերլուծություն, դրանից հետո մենք կկարողանանք մեկնաբանել այդ առաջարկությունները»,- ընդգծել Է Դոմբրովսկիսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ