Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան խոստովանել Է, որ հարվածներ Է հասցրել Դեյր Զորի նահանգում. Reuters

ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան խոստովանել Է, որ հարվածներ Է հասցրել Դեյր Զորի նահանգում. Reuters

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան խոստովանել Է, որ կա՛մ ինքը, կա՛մ իր դաշնակիցներն են հուլիսի 12-ին հարվածներ հասցրել Սիրիայի Դեյ Զորի նահանգում՝ Իրաքի սահմանից ոչ հեռու, ինչի հետեւանքով զոհվել Է տասը մարդ:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 13-ին այս մասին Reuters գործակալությանը հայտարարել Է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի՝ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի պաշտոնական ներկայացուցիչ ամերիկացի գնդապետ Շոն Ռայմանը: «Կոալիցիան կամ մեր գործընկերների ուժերը կարող Էին երեկ հարվածներ հասցնել Էս Սուսայի եւ Բագոզ Ֆաուքանիի շրջակայքում»,- մեջբերում Է գործակալությունը գնդապետ Ռայանի խոսքը:

Հարվածի հետեւանքով խաղաղ բնակիչների մահվան մասին հաղորդումը գնահատման համար տրվել Է կոալիցիայի՝ խաղաղ բնակչության շրջանում կորուստների գնահատման խմբին, հայտնել Է Ռայանը: «Ներկայումս մենք այլ տեղեկատվություն չունենք»,- ասել Է կոալիցիայի ներկայացուցիչը:

Ինչպես հուլիսի 13-ին հաղորդել Է SANA գործակալությունը, առնվազն 30 խաղաղ քաղաքացիներ են զոհվել Բագոզ Ֆաուքանի եւ Էս Սուսա բնակավայրերի վրա ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ռազմաօդային ուժերի գրոհի հետեւանքով, բնակավայրեր, որոնք գտնվում են Իրաքին սահմանակից Բու Քամել քաղաքի շրջակայքում: Գործակալության տվյալներով՝ հարվածները հասցվել են բնակելի թաղամասերի, զոհվածների եւ վիրավորների մեծ մասը կանայք են եւ երեխաներ: Զոհերի թիվը կարող Է աճել՝ հաշվի առնելով, որ մի քանի մարդ ծանր վերքեր Է ստացել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]