Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Նոյեմբեր

Բաքվում էլեկտրաէներգիայի ընդհատումները շարունակվում են


ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում և մի շարք մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումները շարունակվում են:

 Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

  Բաքու քաղաքի և Ապշերոնի թերակղզու տարածքում գրանցված էլեկտրաէներգիայի ընդհատումները պայմանավորված են Աղսուի շրջանի Բիջո գյուղում «Ազերէներժի»-ին պատկանող բարձր լարման հոսանքի գծերում բռնկված հրդեհով:

Բաքու քաղաքում և Ապշերոնի թերակղզու տարածքում սահմանվել է էլեկտրաէներգիայի մատակարարման 27-տոկոսանոց սահմանափակում:

Էլեկտրաէներգիայի սահմանափակում չի սահմանվել միայն առաջին կարգի կառույցներում, որոնցից են մետրոպոլիտենը, օդանավակայանը, հիվանդանոցները, պետական նշանակության օբյեկտները և այլն:

Այդուհանդերձ, Բաքվի մետրոպոլիտենից ստացված տվյալներով, էլեկտրաէներգիայի սահմանափակման արդյունքում երկու կայարանների աշխատանք դադարեցված է:

 Ադրբեջանում հուլիսի 2-ի լույս 3-ի գիշերը գրանցված լայնամասշտաբ հոսանքազրկումը ցույց տվեց, որ այդ երկրի բարձրաստիճան պետական այրերի հայտարարությունները, թե Ադրբեջանը ապահովում է ոչ միայն իր, այլ նաև Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը, չի համապատասխանում իրականությանը:

Հոսանքազրկման արդյունքում պարզվեց, որ այդ անվտանգությունը կախված է 30 տարվա հնության մի տրանսֆորմատորից, որը գտնվում է Մինգեչաուրում:

Էլեկտրաէներգիայի սպառման ծավալների ավելացման պատճառով տրանսֆորմատորի խափանումը ցույց տվեց, որ նման արտակարգ իրավիճակի դեպքում Ադրբեջանը չունի էներգիայի մատակարարման այլընտրանքային համակարգ:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ