1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայաստանը չի լինելու խնդրողի դերում. Թևան Պողոսյանը ներկայացրել է Փաշինյանի բրյուսելյան այցի կարևոր շեշտադրումները

Հայաստանը չի լինելու խնդրողի դերում. Թևան Պողոսյանը ներկայացրել է Փաշինյանի 
բրյուսելյան այցի կարևոր շեշտադրումները

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը չի լինելու հայցվորի, խնդրողի դերում, իր ճանապարհը հարթելու է, նոր իշխանությունները նպատակասլաց գնալու են այն բոլոր փոփոխություններին, որոնք ուղղված են երկիրը հզորացնելուն: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Բելգիա կատարած այցի կարևոր շեշտադրումներն առանձնացրեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը:  Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի այցը Բրյուսել առաջին հերթին ծանոթանալու այց էր, որի ընթացքում նա հանդիպումներ ունեցավ եվրոպական ինստիտուտների ղեկավարների հետ, ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած իրավիճակը և դրա հետ միասին նրանց հետ հարաբերություններ ձևավորեց:

«Ամենակարևոր շեշտադրումը, որ արեց Փաշինյանն, այն է, որ Հայաստանը չի լինելու հայցվորի դերում, նոր իշխանությունները նպատակասլաց գնալու են այն բոլոր փոփոխություններին, որոնք իսկապես գալիս են Հայաստանը հզորացնելու, իսկ մնացած մեր գործընկերները, եթե ցանկանում են ինչ-որ չափով ներդրում կատարել և օգտակար լինել, ապա պետք է վերանայեն իրենց քաղաքականությունը և միգուցե նոր առաջարկներ անեն»,- «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց Թևան Պողոսյանը:

Անդրադառնալով ՀՀ-ԵՄ համաձայնագրին՝ Թևան Պողոսյանը նշեց, որ այստեղ Հայաստանը, գիտակցելով բարեփոխումները, օրակարգը, նպատակասլաց փորձելու է դրանք ինքնուրույն իրագործել, իսկ Եվրամիությունը, որը պատրաստակամություն է հայտնել նույն համաձայնագրով օժանդակելու, միգուցե կարիք ունի վերանայելու գործողությունները, որոնք ծրագրել էր, և աջակցել այն ուղղություններում, որտեղ դրա անհրաժեշտությունը կա:

«Օրինակ՝ վիզաների ազատականացման գործընթացը: Հայաստանն, ուսումնասիրելով Վրաստանի և Ուկրաինայի փորձերը, արդեն իսկ այս գործընթացում կատարել է մի քանի փոփոխություններ, որոնք ավելի շատ վիզաների ազատականացման բարեփոխումների փաթեթից են: Եթե վաղը ԵՄ-ն սկսի բանակցել, չի ասելու՝ եկեք այս մի բանը կրկնենք, այսինքն՝ մոտեցումը փոխվելու է»,-ասաց Թևան Պողոսյանը: Ըստ նրա՝ այս նույնը վերաբերում է մնացած ոլորտներին՝ տնտեսական, կրթական, կոռուպցիայի դեմ պայքար, մշակույթ, այնտեղ, որտեղ Հայաստանն ինքնուրույն իր ճանապարհը հարթելով գնում է, բնականաբար, եթե այդտեղ կան նոր հնարավորություններ, այդ դաշտում օգնեն:

«Այսինքն՝ այն դաշտերը, որտեղ ինչ-որ բանի չենք տիրապետում, այնտեղ է պետք շեշտադրում կատարել: Դրանից բացի, կարծում եմ, ԵՄ-ից 160 միլիոնի աջակցության խնդիրը պետք է վերանայման պրոցես անցնի: Իսկ միգուցե պետք չէ այդքան գումար, ասենք 100 միլիոնով կարելի լինի այնպիսի ծրագրեր անել, որոնք կբերեն լուրջ արդյունքների»,-ասաց Թևան Պողոսյանը: Նրա խոսքով՝ փաթեթը կարող է մեծանալ, կարող է փոքրանալ, խնդիրը որակական բարեփոխումների մասին է, որ դրանք նաև լինեն անշրջադարձելի:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]