Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

«Ժառանգություն»-ը պատրաստ է մասնակցել առաջիկա խորհրդարանական և Երևանի ավագանու ընտրություններին

«Ժառանգություն»-ը պատրաստ է մասնակցել  առաջիկա խորհրդարանական և Երևանի 
ավագանու ընտրություններին

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ժառանգություն» կուսակցությունը պատրաստ է զորակցելու այս կառավարությանը և իր ակտիվ մասնակցությունն է ունենալու առաջիկա գործընթացներում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Ժառանգություն» կուսակցության  առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Ես իրենց («Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը,-խմբ.)  միասնական ցուցակի առաջարկ եմ արել: Եթե ստացվի, ողջունելի կլինի, իսկ եթե ոչ, ապա «Ժառանգությունը» կորոշի առանձին գնալ, կամ ուրիշ ուժերի հետ»,-ասաց Հովհաննիսյանը:

Նա հույս հայտնեց, որ  նոր ընտրություններով 25 տարվա ընթացքում առաջին անգամ մեր ժողովուրդը կունենա իրեն պատկանող վստահելի, հաշվետու կառավարություն:

Երևանի քաղաքային ընտրություններին կուսակցության մասնակցության վերաբերյալ հարցին Հովհաննիսյանը պատասխանեց, որ քննարկումը կլինի հաջորդ շաբաթ:  «Ժառանգությունը բոլորի նման ունեցել է վերելքներ և վայրէջքներ: Եթե ժառանգությունը որոշի դաշինքով կամ առանձին մասնակցել, ինքն անպայման կներկայանա օրենսդիր մարմնում»,-հավելեց կուսակցության առաջնորդը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]