Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հաշմանդամություն ունեցող անձանց համար կհրապարակվեն Երևան քաղաքի մատչելի ընտրատեղամասերի հասցեները

Հաշմանդամություն ունեցող անձանց համար կհրապարակվեն Երևան քաղաքի մատչելի 
ընտրատեղամասերի հասցեները

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրությունների ժամանակ կհրապարակի Երևան քաղաքի այն տեղամասերի հասցեները, որոնք ավելի մատչելի են ֆիզիկական դժվարություններ ունեցողների համար: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վարչապետին առընթեր «Ընտրական օրենսգրքի» և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների թեմայով քննարկման ժամանակ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Transparency international  հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը:

«Հաշմանդամություն ունեցողների համար ընտրատեղամասերում խնդիրները նոր չեն ի հայտ եկել, և դրանք առկա են նաև մեր իրականության և օրենսգրքի մեջ: Այս Ընտրական օրենսգիրքն ունի դրույթ, համաձայն որի քվեարկության մասնակցելու դժվարություններ ունեցող ընտրողների համար Ընտրական հանձնաժողովը պարտավոր է լրացուցիչ հնարավորություններ սահմանել»,- նշեց Տիգրանյանը:

Նրա խոսքով՝ խնդիրն այն է, թե որքանով են սահմանված կամ լրացուցիչ հնարավորությունները մատչելիություն ստեղծում տեղամասի կամ քվեարկությունն իրականացնելու առումով:

Հերիքնազ Տիգրանյանը տեղամասային կենտրոնը ձևավորելու վերաբերյալ ընդգծեց, որ պետք է առաջնահերթ ուշադրություն դարձնել, որպեսզի այդ սենյակները, հնարավորության դեպքում, տեղակայված լինեն տվյալ շենքի առաջին հարկում:

«Այս ամենը ֆիզիկական տեղաշարժի դժվարություններ ունեցող անձանց համար տեղամասային կենտրոններ մուտք գործելու, ինչպես նաև շարժասայլակներով տեղաշարժվելու հնարավորություն կապահովի»,- ասաց Transparency international  հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատուն:

Որոշում է կայացվել, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակի Երևանի այն ընտրատեղամասերի հասցեները, որոնք ավելի մատչելի են, և ֆիզիկական դժվարություններ ունեցողները ծանոթանան այդ տեղամասերին և քվեարկություն կատարեն հենց այդ տեղամասերում: Այս հարցում աջակցելու է նաև ոստիկանությունը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]