Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Թեհրանը նշել Է Իրաքից եւ Սիրիայից իրանցի զինվորների հեռանալու պայմանները

Թեհրանը նշել Է Իրաքից եւ Սիրիայից իրանցի զինվորների հեռանալու պայմանները

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանցի զինվորական խորհրդականները Սիրիայից եւ Իրաքից կհեռանան, հենց որ այդ մասին Թեհրանին խնդրեն այդ երկրների կառավարությունները: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 13-ին այս մասին հայտարարել Է միջազգային հարցերի գծով Իրանի առաջնորդ այաթոլլա Խամենեիի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին՝ ելույթ ունենալով «Վալդայ» Միջազգային բնավիճային ակումբում:

Նա ընդգծել Է, որ Իրանի զինվորական խորհրդականներն Իրաքում եւ Սիրիայում են գտնվում այդ պետությունների կառավարությունների խնդրանքով: «Երբ նրանք ասեն, որ մեր զինվորական խորհրդականներն իրենց պետք չեն, Իարնն այնտեղից հեռանալու տարակույսներ չի ունենա.,- ասել Է Վելայաթին:

Ըստ որում նա կարծում Է, որ ահաբեկիչներն արաբական հանրապետություն կվերադառնան, հենց որ Իրանը եւ Ռուսաստանը հեռանան այնտեղից: «Հենց որ մենք հեռանանք այնտեղից, մեզնից հետո կհեռանա Ռուսաստանը, ահաբեկչները կգան այնտեղ:  Հենց որ Իրանի եւ Ռուսաատանի օգնությունը Սիրիայի կառավարությանը թուլանա, ահաբեկչներն անմիջապես կվերադառնան այնտեղ»,- ասել Է խորհրդականը:

Վելայաթին ընդգծել Է, որ Իրանը մտադիր Է ԱՄՆ-ին դիմակայել Մերձավոր Արենելքում եւ Սիրիային կօգնի ագցեսիայի դեպքում: «Հզորապես կդիմակայենք ամերիկացիներին,- ասել Է նա:- Սիրիային կօգնենք դիմակայելու ԱՄՆ-ի ագրեսիային», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]