1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Լողափնյա վոլեյբոլի Հայաստանի չեմպիոնները հայտնի են  

Լողափնյա վոլեյբոլի Հայաստանի չեմպիոնները հայտնի են

 

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավարտվեց լողափնյա վոլեյբոլի Հայաստանի Մ17 տարեկան տղաների և աղջիկների առաջնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` աղջիկների եզրափակիչ խաղում մրցեցին «Նժդեհ» և «Ավան» թիմերը: 2:0 հաշվով հաղթեց «Նժդեհ» թիմը ներկայացնող Անի Մաթևոսյան-Լիլիթ Խաչատրյան զույգը (մարզիչ՝ Խաչիկ Ասմարյան): Երկրորդ տեղ գրավեց «Ավան»  թիմը՝ Դիանա Մելքումյան-Մերի Պողոսյան (մարզիչ՝ Շողիկ Բալյան),իսկ երրորդ տեղում էր ԽՄՕՄՄ-ի Միլենա Ցականյան և Պայծառ Պետրոսյան զույգը (մարզիչ՝ Արմեն Վարդերեսյան):
Տղաների մրցաշարում 3-4 տեղերի համար մրցեցին «Գյումրի» և «Արաբկիր-3» թիմերը: 2:0 հաշվով հաղթեց Գյումրին ներկայացնող Այվազյան-Խաչատրյան զույգը (մարզիչ՝ Եղիշե Մանուկյան):

Եզրափակիչ խաղում հանդիպեցին Արաբկիրի երկու թիմերը, լարված պայքարում, ի վերջո, ավելի ուժեղ գտնվեց «Արաբկիր-2»-ի Խաչատուր Ասմարյան-Սամվել Ղասաբօղլյան զույգը՝ (մարզիչ՝ Գրիգորի Ամբարյան) հաղթելով «Արաբկիր-1»-ի Եղիշե Միքայելյան-Ստեփան Ալեքսանյան զույգին (մարզիչ՝ Հովհաննես Գրիգորյան):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]