Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ադրբեջանում սպանվել է ոստիկանի սպանության մեջ կասկածվող անձը

Ադրբեջանում սպանվել է ոստիկանի սպանության մեջ կասկածվող անձը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի իրավապահները հուլիսի 13-ի գիշերը  բացահայտել և վնասազերծել են հուլիսի 10-ին ոստիկանների հետ բախման ժամանակ 2 բարձրաստիճան ոստիկանների սպանության մեջ կասկածվող անձանցից մեկին՝ Ռաշադ Բեյուքիշիևին :

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Ոստիկաններն այցելել են Ռաշադ Բեյուքիշիևի թաքստոց, ձեռնարկել օպերատիվ միջոցառումներ, սակայն Բեյուքիշիևը զինված է եղել և դիմադրություն է ցուցաբերել ոստիկաններին:

Փոխհրաձգության հետևանով կասկածյալը մահացել է:

Ադրբեջանի Գյանջա քաղաքում հուլիսի 10-ի երեկոյան «կրոնական խմբավորման» 150-200 ներկայացուցիչներ ցույց են իրականացրել ի պաշտպանություն հուլիսի 3-ին Գյանջայի քաղաքապետ Էլմար Վելիևի և նրա թիկնապահի դեմ մահափորձ իրականացրած Յունիս Սաֆարովի:

Ցույցի ժամանակ ոստիկանների և ցուցարարների բախման հետևանքով սուր կտրող-ծակող գործիքներից ստացած վնասվածքներից մահացել են Գյանջայի ոստիկանապետն ու Նիզամիի շրջանի ոստիկանության պետի տեղակալը:

Ոստիկանների սպանության մեջ կասկածվում Էին նախկինում դատապարտված Ադրբեջանի քաղաքացիներ Գասիմ Ֆարուխ Խագանի օղլուն և Բեյուքիշիև Ռեշադ Մամեդլի օղլուն:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]