Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մեյն անհամբերությամբ Է սպասում Brexit-ի շուրջը Թրամփի հետ բանակցություններին. Reuters

Մեյն անհամբերությամբ Է սպասում Brexit-ի շուրջը Թրամփի հետ բանակցություններին. Reuters

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն անհամբերությամբ Է սպասում Brexit-ի շուրջը բանակցություններին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 13-ին այս մասին հայտարարել Է վարչապետի պաշտոնական ներկայացուցիչը, հաղորդել Է Reuters գործակալությունը:

«Նա անհամբերությամբ Է սպասում նրա հետ բանակցությունների սեղանի շուրջը նստելու եւ նրա հետ Սպիտակ գիրքը քննարկելու հնարավորությանը»,- հայտնել Է Մեյի մամուլի քարտուղարը, երբ նրան հարցրել են The Sun թերթում հրապարակված՝ Թրամփի հարցազրույցի մասին:

Ավելի վաղ Թրամփը The Sun թերթի հարցազրույցում ասել Է, որ «մեղմ Brexit»-ի տարբերակը կթաղի ԱՄՆ-ի հետ Մեծ Բրիտանիայի ազատ առեւտրի շուրջն ապագա համաձայնագիրը: Այսպես կոչված Սպիտակ գիրքը բազմաթիվ հետաձգումներից հետո հուլիսի 12-ին ներկայացված 98-Էջանոց պլանն Է Բրյուսելի հետ ապագա հարաբերությունների վերաբերյալ: Փաստաթղթում ներառված հիմնական սկզբունքները Մեծ Բրիտանիայի կառավարությունն ընդունել Է հատուկ նիստում, որը կայացել Է հուլիսի 6-ին:

Սակայն երկու հանգուցային նախարարներ՝ ԱԳՆ-ի ղեկավար Բորիս Ջոնսոնը եւ Brexit-ի հարցերի նախարար Դեւիդ Դեւիսը համարել են, որ այդ պլանը չափազանց մեծ զիջումներ Է նախատեսում Բրյուսելի համար եւ հակասում Է 2016 թվականի հանրաքվեի ժամանակ բրիտանացիների մեծամասնության արտահայատած կամքին: Ի նշան բողոքի Ջոնսոնը եւ Դեւիսը պաշտոնաթողություն են խնդրել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]