Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայաստանից ավելի քան 30 տոննա հումանիտար օգնություն է տրամադրվել Սիրիային

Հայաստանից ավելի քան 30 տոննա հումանիտար օգնություն է տրամադրվել Սիրիային

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում գտնվող «Հմեյմիմ» ավիաբազայում հուլիսի 12-ին վայրէջք է կատարել Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության ինքնաթիռը, որով Հայաստանից տեղ է հասցվել ավելի քան 30 տոննա հումանիտար օգնություն, մասնավորապես բրինձ, հնդկաձավար, ձեթ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է ռուսական Առաջին ալիքը: 

Այդ ամբողջ օգնությունը կտրամադրվի այն փախստականներին, որոնք վերադառնում են ազատագրված քաղաքներ և գյուղեր: Օգնությունից մի մասը կտրամադրվի նաև Սիրիայի հեռավոր շրջաններ:

Առաջիկայում ևս մի քանի թռիչքներ են սպասվում, ընդհանուր առմամբ, Սիրիա կհասցվի 100  տոննա մթերք և առաջին անհրաժեշտության ապրանքներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]