Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ԱՄՆ-ում հետաքննում են McDonald՚s-ում ավելի քան 100 մարդու ենթադրական թունավորումը

ԱՄՆ-ում հետաքննում են McDonald՚s-ում ավելի քան 100 մարդու ենթադրական թունավորումը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իլինոյսի եւ Այովայի նահանգների իշխանությունները հետաքննում են ցիկլոսպորոզով տեղացի բնակիչների վարակման դեպքերը, որոնց մի մասը, ենթադրաբար, տեղի Է ունեցել McDonald՚s արագ սննդի ռեստորաններ այցելելուց հետո: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին ասված Է այն հայտարարություններում, որոնք հուլիսի 12-ին հրապարակվել են նահանգների առողջապահական վարչությունների կայքերում:

Ինչպես հետեւում Է փաստաթղթերից, 90 մարդ հիվանդացել Է Իլինոյսում մայիսի կեսերին, 15-ը՝ հարեւան Այովայում հունիսի վերջից: Իլինոյսի իշխանությունները նշում են, որ «կատարված հետաքննության շնորհիվ կապ են բացահայտել սննդի մեջ սալաթների գործածման հետ, որոնք պատրաստվել են McDonald՚s ռեստորանների համար»:

Հայտարարության մեջ ճշտվում Է, որ նահանգում «դեպքերի մոտավորապես մեկ քառորդի ժամանակ, որոնց մասին տեղեկատություն Է ստացվել», հիվանդանալուց առաջ մարդիկ կերել են հիշյալ սալաթները: Այովայում վարակման բոլոր դեպքերը, ենթադրաբար, կապված են սննդի մեջ սալաթների գործածման հետ: Նահանգների իշխանությունները ճշտել են, որ McDonald՚s-ի ներկայացուցիչները համագործակցում են բժիշկների հետ եւ խոստացել են ճաշացուցակից հանել սալաթները, որոնց մասին խոսվում Է:

Դրանք կփոխարինեն այլ մատակարարների համանման ճաշատեսակներով: Վերջին տարիներին ԱՄՆ-ում տեղի են ունեցել ցիկլոսպորոզով վարակման դեպքեր, մասնավորապես, սննդի մեջ բանջարեղենի որոշ տեսակների, ինչպես նաեւ ազնվամորու գործածումից հետո: Իլինոյսի առողջապության վարչության հայտարարության մեջ նշված Է, որ ցիկլոսպորոզն «անմիջականորեն չի փոխանցվում մարդուց մարդու»: Ախտանշնները, որպես կանոն, դրսեւորվում են վարակումից հետո մեկ շաբաթ անց Դրանց թվում կարող են լինել փորլուծը, թուլությունը, ախորժակի բացակայությունը, ջերմությունը, սրտխառնոցը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]