1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Բարձրագույն դատական խորհուրդը ընտրեց ՀՀ վճռաբեկ դատարանի պալատի նախագահ

Բարձրագույն դատական խորհուրդը ընտրեց ՀՀ վճռաբեկ դատարանի պալատի 
նախագահ

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարձրագույն դատական խորհուրդը, առաջնորդվելով ՀՀ դատական օրենսգրքի 135-րդ հոդվածով, հուլիսի 12-ին անցկացրեց ՀՀ վճռաբեկ դատարանի կազմից դատարանի նախագահի թեկնածուի նոր ընտրություն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին դատական դեպարտամենտի մամուլի ծառայությունից, քվեարկության արդյունքներով՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու ընտրվեց Երվանդ Խունդկարյանը՝ 7 ձայնով:

Հուլիսի 12-ին Բարձրագույն դատական խորհրդի հերթական նիստն էր, որի ընթացքում կայացավ հանդիպում-խորհրդակցություն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների դատավորների հետ՝ դատական իշխանությանը վերաբերող հրատապ հարցերի քննարկմանը դատավորներին մասնակից դարձնելու, նրանց դիրքորոշումները լսելու նպատակով:

Քննարկման առարկա դարձան մարզերում դատավորների նստավայրերի հնարավոր կանոնակարգմանը, դատավորների միջև գործերի հավասարաչափ բաշխման և վերաբաշխման չափանիշների սահմանմանը վերաբերող հարցերը:

Դատավորներին մտահոգող խնդիրների շարքում էին վճարման ենթակա պետական տուրքերի հետաձգման պրակտիկայի վերանայման, գործերի քննության ժամկետների ձգձգման պատճառ հանդիսացող փորձագիտական կենտրոնների և արդարադատության ավելորդ ծախսատարություն ստեղծող փոստային ծառայությունների բարելավման անհրաժեշտությունը: Դատավորների կողմից արված դիտարկումներն ու նկատառումներն արձանագրվեցին՝ Խորհրդի կողմից համապատասխան ընթացք ստանալու և հնարավոր լուծումներ գտնելու նպատակով:

Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրեց, որ հնչեցված հարցադրումներն իսկապես առաջնային են, և գործուն քայլեր են ձեռնարկվում թվայնացման գործընթացի ակտիվացման և էլեկտրոնային արդարադատության ներդրման ուղղությամբ:

Քննարկում-խորհրդակցությունից հետո, սահմանված ժամանակացույցի համաձայն, Բարձրագույն դատական խորհուրդն անցկացրեց նաև նշված դատարանների նախագահների ընտրություն:

Տեղի ունեցած քվեարկության արդյունքում Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չստացան: Առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուների՝ Հովհաննես Ավագյանի և Վարդան Ստեփանյանի թեկնածությունները դրվեցին լրացուցիչ քվեարկության:

Արդյունքում, Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ ընտրվեց Հովհաննես Ավագյանը:

Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնի համալրման նպատակով տեղի ունեցած քվեարկության արդյունքներով՝ դատարանի նախագահ ընտրվեց Վարդան Հարությունյանը՝ 7 ձայնով:

Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի թափուր տեղի համար անցկացված ընտրության արդյունքում՝ դատարանի դատավոր ընտրվեց Արամ Մկրտչյանը:

Բարձրագույն դատական խորհուրդը, առաջնորդվելով ՀՀ դատական օրենսգրքի 134-րդ հոդվածով, անցկացրեց նաև Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատի, քաղաքացիական և վարչական պալատի նախագահների ընտրություն:

Քվեարկության արդյունքում՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ ընտրվեց Երվանդ Խունդկարյանը՝ 10 ձայնով:

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի ընտրության արդյունքներով՝ թեկնածուները չհավաքեցին անհրաժեշտ ձայներ: ՀՀ դատական օրենսգրքի 134-րդ հոդվածի 8-րդ և 9-րդ մասերի հիմքով կազմակերպվեց լրացուցիչ քվեարկություն, որին մասնակցեցին առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուները: 

Ձայները բաշխվեցին հետևյալ կերպ.

Դանիելյան Ելիզավետա – 5

Թադևոսյան Լիլիթ – 5      

Բարձրագույն դատական խորհուրդը, առաջնորդվելով ՀՀ դատական օրենսգրքի 134-րդ հոդվածի 10-րդ մասով, անցկացրեց նոր ընտրություն, որի արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ ընտրվեց Լիլիթ Թադևոսյանը՝ 8 ձայնով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]