Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հուլիս

«Փյունիկ»-ի մարզիչը «Վարդար»-ի դեմ հանդիպումը միջին մակարդակի խաղ է համարում


ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևը խոսել է Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի «Վարդար»-ի դեմ խաղի մասին:

«Կարող եմ ասել, որ մենք շատ մեծ քայլ չենք արել։ Դժգոհ եմ խաղից։ Մենք երիտասարդ թիմ ենք, ապագա ունենք։ Չկարողացանք թիմի ավագին օգտագործել նրա՝ որակազրկման պատճառով։ Շատ հնարավորություններ ունեինք, սակայն չկարողացանք իրականացնել։ Երկրորդ կեսում ևս կարող էինք հաջողության հասնել։ Փոխարինման դուրս եկած ֆուտբոլիստները այնպես չմտան խաղի մեջ, ինչպես պլանավորել էինք։ Սկոպյեում ցույց կտանք, որ խաղալ գիտենք։ Մենք մի փորք այլ էինք ծրագրել երկրորդ կեսը։ 21 օր էինք մարզվել։ Խաղացողներ ունեինք, որ 8 օր առաջ միացան թիմին։ Մրցակիցը ավելի խաղակցված թիմ ունի։ Ձախլիկ ֆուտբոլիստների կարիք ունենք։ Ռոբերտ Հակոբյանին դաշտ դուրս բերեցինք, բայց դա չօգնեց։Դեռ պատրաստ չէինք մեծ ճնշում գործադրելու»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է  մարզիչը:

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում Երևանի «Փյունիկ»-ը հյուրընկալեց մակեդոնական «Վարդար»-ին: Հանդիպման 28-րդ րոպեին երևանյան ակումբն առաջ անցավ հաշվի մեջ: Թիմի կազմում աքի ընկավ նորեկ Մոհամեդ Կոնատեն: Հանդիպման մնացած հատվածում դարպասի գրավում չարձանագրվեց: «Փյունիկ»-ը 1:0 հաշվով հաղթեց «Վարդար»-ին:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ