Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Հուլիս

Արարատ Միրզոյանը Պյոտր Սվիտալսկու հետ քննարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հարցը


ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկուն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում Արարատ Միրզոյանը գրել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել է նոր կառավարության քաղաքական առաջնահերթություններն ու ծրագրերը, ինչպես նաև  ՀՀ-ին ԵՄ-ի կողմից ցուցաբերվող աջակցությունը:

«Մասնավորապես՝ քննարկման առարկա դարձան արտահերթ խորհրդարանական ընտրություններն ու ԵՄ աջակցությունը գործընթացի կազմակերպման ու անցկացման համար»,- գրել է Միրզոյանը:




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ