Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Աննա Հակոբյանն ուղերձ է հղել «Իմ քայլը» հիմնադրամի վերաբերյալ

Աննա Հակոբյանն ուղերձ է հղել «Իմ քայլը» հիմնադրամի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ուղերձ է հղել «Իմ քայլը» հիմնադրամի վերաբերյալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Աննա Հակոբյանը տեսաուղերձով ներկայացրել է հիմնադրամի առաքելությունը:

«Սիրելի բարեկամ, ես այսօր ուզում եմ ներկայացնել «Իմ քայլը» հիմնադրամը, որ ստեղծվել է վերջին երկու ամիսների ընթացքում վարչապետի տիկնոջ կարգավիճակում տարբեր մարդկանց ու խմբերի հետ իմ քննարկումների արդյունքում: «Իմ քայլը» հիմնադրամի առաքելությունն է դառնալ հարթակ, որի միջոցով լուծումներ կգտնվեն բոլոր այն կարևոր խնդիրների համար, որոնց լիարժեք լուծումը ինչ-ինչ պատճառներով հասանելի չէ կառավարությանը: Մենք ձգտելու ենք համատեղ ջանքերով կառուցել բոլոր առումներով ներառական հասարակություն, որտեղ ոչ ոք անտեսված չի լինի և բոլորը կունենան հավասար հնարավորություններ: Բոլորին, Հայաստանում, Արցախում, Սփյուռքում, խնդրում եմ հետևել մեր գործունեությանն, ակտիվորեն ներգրավվել, առաջարկներ ներկայացնել և, իհարկե, ներդրումներ անել: Եկեք համատեղենք մեր քայլերը և նպաստենք մեր երազանքների Հայաստանի կերտմանը»,-նշել է Աննա Հակոբյանը:   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]