Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Կոնվերս բանկում» ավազակային հարձակման մեջ մեղադրվող Պյոտր Ցիգանովը Վրաստանից տեղափոխվել է Հայաստան

«Կոնվերս բանկում» ավազակային հարձակման մեջ մեղադրվող Պյոտր Ցիգանովը 
Վրաստանից տեղափոխվել է Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանից Հայաստան հուլիսի 12-ին էքստրադիցիայի է ենթարկվել նախորդ տարի Երևանի Սայաթ-Նովայի փողոցում գործող «Կոնվերս բանկի» մասնաճյուղում ավազակային հարձակում կազմակերպած  Պյոտր Ցիգանկովը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Վրաստանի ներքին գործերի նախարարության սերտ համագործակցության շնորհիվ նա հայտնաբերվել էր Վրաստանի տարածքում՝ 2017 թվականի դեկտեմբերի 17-ին: 

Ցիգանկովը մի խումբ անձանց հետ կազմակերպել էր ավազակային հարձակում։ 
Անցած տարվա հոկտեմբերի 9-ին` ժամը 11-ն անց 5-ի սահմաններում, մի տղամարդ գործարք կատարելու պատրվակով մտել էր Երևանի Սայաթ-Նովայի փողոցում գործող «Կոնվերս բանկի» մասնաճյուղ ու թղթի վրա արված գրառումով սպառնացել կառավարչին՝ պահանջելով գումար: Ստանալով՝ 200 հազար դոլարին համարժեք գումար, նա հեռացել էր: 

Հարուցվել էր քրեական գործ՝ ավազակային հարձակման հատկանիշներով:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվեց հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը և ձեռնարկվեցին միջոցառումներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ։ 

Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ դեպքի մյուս մասնակիցները հայտնաբերվեցին հոկտեմբերի 14-ի գիշերը:
Ցիգանկովի էքստրադիցիայով քրեական գործի վարույթը կամբողջանա:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]