Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Հուլիս

Թրամփը չի բացառել, որ Պուտինի հետ կքննարկի Բալթիկայում ԱՄՆ-ի զորավարժությունների դադարեցման հարցը


ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ հուլիսի 16-ին Հելսինկիում Վլադիմիր Պուտինի հետ կայանալիք հանդիպմանը կարող Է քննարկել Բալթիկայի երկրներում ամերիկացի զինվորականների զորավարժությունների դադարեցման հարցը: Ինչպես հաղորդել Է Reutres գործակալությունը, հուլիսի 12-ին այս խոսքով Թրամփը հանդես Է եկել Բրյուսելում կայացած արտապլանային մամուլի ասուլիսում, որտեղ տեղի Է ունենում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Թրամփի արտահայտությունը հնչել Է ի պատասխան այն հարցի, թե Հելսինկիում կայանալիք հանդիպմանը կքննարկվեն արդյոք Ռազմավարական հարձակողական սպառազինություններ-3 պայմանագրի երկարաձգման խնդիրները, Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների վերացման պայմանագրի թեման, որի խախտման մեջ ամերիկյան կողմը մեղադրում Է Ռուսաստանին, ինչպես նաեւ Բալթիկայի երկրներում ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի զորավարժությոնների դադարեցման հարցը, ինչը պնդում Է Ռուսաստանը: «Հնարավոր Է, մենք քննարկենք դա,- պատասխանլ Է Թրամփը:- Ես ցանկանում եմ ասել, որ մենք կքննարկենք այդ երեք հարցերը եւ շատ այլ հարցեր: Մենք կխոսենք դրանց մասին», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ