1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Շտապօգնության կանչերի թիվը զգալիորեն ավելացել է

Շտապօգնության կանչերի թիվը զգալիորեն ավելացել է

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին օրերին Հայաստանում առկա բարձր ջերմաստիճանով պայմանավորված շտապ բժշկական օգնություն ծառայության կանչերի թիվը զգալիորեն ավելացել է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը:

«Եթե սովորական օրերին ստանում էինք մոտ 650 զանգ, ապա այս շոգ եղանակով պայմանավորված կանչերի թիվն ավելացել է, այժմ մինչև 730 կանչ ենք ստանում: Ավելացել է հիվանդանոցներ տեղափոխոխելու թիվը: Եթե նախկինում կանչերի մոտ 18-20 տոկոսի դեպքում էր լինում հիվանդանոցի տեղափոխում, ապա հիմա՝ 22 տոկոս »,-ասաց Թագուհի Ստեփանյանը:

Կանչերը պայմանավորված են սիրտ-անոթային, սուր շնչառական հիվանդություններով, բարձր ջերմությամբ, աղեստամոքսային խնդիրներով: Թագուհի Ստեփանյանը նշեց, որ կանչերը վերաբերում են և՛ մեծահասկաներին, և՛ երեխաներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]