Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստան-ԵՄ վիզային ռեժիմի ազատականացմանը պետք է նախորդի հատուկ մասնագիտացված երկխոսություն. Ժոնաթան Լաքոտ

Հայաստան-ԵՄ վիզային ռեժիմի ազատականացմանը պետք է նախորդի հատուկ մասնագիտացված երկխոսություն. Ժոնաթան Լաքոտ

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտի կարծիքով՝ Հայաստան-ԵՄ վիզային ռեժիմի ազատականացմանը պետք է նախորդի հատուկ մասնագիտական երկխոսություն: Իսկ այդ խոսակցության մեկնարկը կտրվի այն ժամանակ, երբ Եվրոպական հանձնաժողովը կհամարի, որ բոլոր անհրաժեշտ պայմանները կետ առ կետ արդեն ապահովված են Հայաստանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ֆրանսիայի դեսպան Լաքոտը նման տեսակետ հայտնեց լրագրողների հետ հանդիպմանը:

«Երկխոսությունը, բնականաբար, պետք է հիմք ծառայի, որպեսզի վիզաների տրամադրման դյուրինացման գաղափարը կենսագործվի: Այդ խոսակցության մեկնարկը կտրվի այն ժամանակ, երբ Եվրոպական հանձնաժողովը կհամարի, որ բոլոր անհրաժեշտ պայամնները կետ առ կետ արդեն ապահովված են»,-ասաց Լաքոտը:

Նրա խոսքով՝ հաջորդ շաբաթ Հայաստանում տեղի կունենա հանդիպում՝ ապաստան խնդրողների և քաղաքացիություն չունեցող անձանց հարցերով զբաղվող ֆրանսիական գործակալության մասնակցությամբ: Դեսպանի հավաստմամբ՝ ֆրանսիական գործակալությունը տեղում հենց կծանոթանա իրավիճակին և ի զորու կլինի  գնահատում կատարելու՝ ապաստան տալ, թե ոչ:  Այդ դեպքում գործընթացն ավելի արագ և դյուրին կլինի, քան եթե ՀՀ քաղաքացիները դիմեն ապաստան ստանալու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]