Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Էդուարդ Շարմազանովը Վարշավայում հանդիպել է Լեհաստանի Սենատի եւ Սեյմի նախագահների հետ

Էդուարդ Շարմազանովը Վարշավայում հանդիպել է Լեհաստանի Սենատի եւ Սեյմի նախագահների հետ

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հուլիսի 12-ին Վարշավայում հանդիպել է Լեհաստանի Սենատի նախագահ Ստանիսլավ Կարչեւսկու եւ Սեյմի նախագահ Մարեկ Կուհչինսկու հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են հայ-լեհական խորհրդարանական համագործակցությունը, փոխայցերի աշխուժացումը: Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանը եւ Վահան Հարությունյանը, մասնակցում է Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների խորհրդարանների ղեկավարների երրորդ գագաթաժողովին, ինչպես նաեւ Լեհաստանի խորհրդարանի կազմավորման 550-ամյակին նվիրված միջոցառումներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]