Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Իրանում պատրաստվում են հայկական ամենամեծ տարեկան կրոնական միջոցառմանը

Իրանում պատրաստվում են հայկական ամենամեծ տարեկան կրոնական միջոցառմանը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը պատրաստվում է հուլիսի 14-ին մեկնարկող եռօրյա հայկական տարեկան հավաքին: 64-րդ անգամ անցկացվող միջոցառումն ուխտագնացության ու հոգևոր արարողության տեսքով կկայանա Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Չալդորան քաղաքի Սուրբ Թադեոս վանքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրել է իրանական ifpnews.com կայքը: «Կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ և պաշտոնյաներ են ներառված հայերի տարեկան ամենամեծ հավաքի՝ Պատարագի անցկացման կազմակերպչական աշխատանքներում»,-գրել է կայքը:

Հազարավոր հայեր Իրանից ու Հայաստանից, այլազգիներ Սիրիայից, Լիբանանից, Նիդերլանդներից, Ֆրանսիայից, Ավստրիայից, Գերմանիայից և Կանադայից կմասնակցեն արարողությանը: Կազմակերպիչները հոգ կտանեն, որ միջոցառումն անցնի խաղաղ և անվտանգ պայմաններում՝ ապահովելով բժշկական ծառայությունների, ոստիկանական ուժերի կողմից հսկողություն և այլն:

Չալդորանի նահանգապետ Քարիմ Հոսեյնզադեն ասել է. «Իսլամը խաղաղության ու եղբայրության կրոն է, և իսլամական Իրանում տարբեր կրոնների հետևորդների կրոնական արարողությունների կազմակերպումը վկայում է Իրանում կրոնների խաղաղ համակեցության մասին»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]