1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«20-րդ շրջանի կասկածյալները» ֆիլմը ներկայացնում է դեռահասների հանցախմբի գործունեությունը

«20-րդ շրջանի կասկածյալները» ֆիլմը ներկայացնում է դեռահասների հանցախմբի գործունեությունը

 ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանցի ռեժիսոր Հեսամ Էսլամին իր մեքենայի գողությունից հետո հանդիպում է Էհսանին՝ դեռահասների հանցախմբի պարագլխին, որը կանոնավորապես մեքենա է փախցնում: Վեց տարի շարունակ հանցախմբի անդամների քայլերին հետևելով՝ ռեժիսորը սերտ հարաբերությունների մեջ է մտնում նրանց հետ: Ֆիլմն անձնական  հայացք է Էհսանի ու նրա հանցախմբի կյանքին՝ հափշտակությունների, կատաղի հետապնդումների, ոստիկանությունից փախուստի տալու, կալանավորման, ազատման և, ի վերջո, հանցախմբի պառակտման վավերագրության միջոցով:

Կինոժապավենը ներառվել է «Ոսկե ծիրան» հոբելյանական կինոփառատոնի վավերագրական մրցույթում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`ֆիլմի մասին հուլիսի 12-ին լրագրողների հետ հանդիպմանը պատմեց ֆիլմի ռեժիսոր Հեսամ Էսլամին:

«Փորձում էի ավելի մոտ ծանոթանալ այդ երեխաներին, բայց դա հեշտ չէր, քանի որ նրանք խուսափում էին իմ տեսախցիկից, որը միշտ ինձ հետ էր: Մի անգամ երեխաները տեսան իմ մեքենան և մի քանի ժամ հետո ես այն ջարդված գտա: Չդիմեցի ոստիկանություն կամ այլ մարմինների, և այս պատմությունն ասես իմ և այդ երեխաների միջև գոյություն ունեցող պատի փլուզումը դարձավ: Աստիճանաբար մտերմացա նրանց հետ` շահելով վերջիններիս վստահությունը: Մեկ տարի անց մեկնարկեցին նկարահանումները»,-պատմեց ռեժիսորը:

Սցենարի հեղինակ Նասիմ Մարաշին ասաց, որ Իրանում վավերագրական ֆիլմեր նկարահանելու համար հազվադեպ են դիմում սցենարիստներին: «Սակայն ես ի սկզբանե ներգրավված եմ եղել ֆիլմի ստեղծմանը: Սցենար գրելիս ամենակարևորը հիմնական միտքը, ավարտուն գաղափարն է: Քանի որ մասնակցել եմ մոնտաժի ընթացքին, հիմնական գիծը այդ ժամանակ եմ գտել»,-շեշտեց նա:

Հեսամ Էսլամին ավարտել է Թեհրանի արվեստի համալսարանը: Սովորել է Աբաս Քիառոսթամիի և Ասղար Ֆարհադիի մոտ և ազդվել նրանց կինոոճերից: 2009-ից սկսել է աշխատել որպես մոնտաժող և ռեժիսոր: Պատանի օրինազանցներն ու սոցիալական վնասները նրա աշխատանքի հիմնական թեմաներն են: Մոնտաժել է դրվատանքի արժանացած «Սուգ» խաղարկային ֆիլմը: 2017-ին նկարահանել է իր առաջին լիամետրաժ վավերագրությունը՝ «20-րդ շրջանի կասկածյալները», որը 2017-ին ներկայացվել է Կանադայի «HotDocs» կինոփառատոնին:

 Կինոյի հանդեպ երկար տարիների ծարավի ու սիրո արդյունքում 2004-ին հիմնադրվեց «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնըԴա մի երազ էր, գաղափար, որ ծնվեց երեք մարդու  մտքում. այդ մարդիկ ենկինոռեժիսոր և  փառատոնի գլխավոր  տնօրեն Հարություն Խաչատրյանը, կինոքննադատ և փառատոնի  ծրագրի ղեկավար Միքայել Ստամբոլցյանըկինոքննադատ և  փառատոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա  Հարությունյանը:

Կինոփառատոնն ունի «Մշակույթների ու քաղաքակրթությունների խաչմերուկ»  կարգախոսը:  Նպատակը մշակութային  կամուրջներ կառուցելն ու տարբեր երկրների միջև երկխոսություն ստեղծելն է:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]