Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Նոյեմբեր

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի գնահատմամբ՝ Փաշինյան-Մակրոն հանդիպումը կայացել է շատ ջերմ մթնոլորտում


ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը շատ դրական է գնահատում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը՝ հատկապես երկու շատ կարևոր իրադարձությունների՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի և Մակրոնի պետական այցի նախաշեմին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` դեսպան Լաքոտը նման կարծիք հայտնեց լրագրողների հետ հանդիպմանը:

«Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը ջերմ մթնոլորտում տեղի ունեցավ: Երկու երկրների ղեկավարներն առաջին անգամ էին հանդիպում: Դա տեղի ունեցավ երկու շատ կարևոր իրադարձությունների` աշնանը Հայաստանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի և Ֆրանսիայի նախագահի պետական այցի նախաշեմին»,-ասաց Լաքոտն ու հավելեց՝ Բրյուսելում մթնոլորտը շատ ջերմ էր:

Նրա խոսքով՝ Մակրոնը Փաշինյանի հետ հանդիպմանը վերահաստատել է, որ Արցախի հարցի լուծումը պատկերացնում է միայն խաղաղ ճանապարհով:

Դեսպանը նշեց՝ անհամբերությամբ սպասում են հոկտեմբերին Մակրոնի՝ Հայաստան պետական այցին: Նրա կարծիքով՝ դա կարելի է  որակել որպես Ֆրանսիայի ղեկավարի այց նոր Հայաստան: Այցի ծրագիրը դեռևս վերջնական մշակված չէ: Բայց իրենց նախնական պատկերացմամբ՝ ծրագրի ծանրակշիռ մասը նվիրված կլինի մշակույթին, կրթությանը, երիտասարդությանը:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ