Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայտնի հայ գործարարների «Կառուցի՛ր Հայաստան» նախագիծն ապահովելու է հայրենադարձությունը խթանող լայնամասշտաբ ներդրումների հոսք

Հայտնի հայ գործարարների «Կառուցի՛ր Հայաստան» նախագիծն  ապահովելու է 
հայրենադարձությունը խթանող լայնամասշտաբ  ներդրումների  հոսք

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային բիզնես միջավայրում նշանակալի դերակատարում ունեցող հայտնի հայ գործարարների նախաձեռնությամբ  ստեղծվել է ներդրողների խումբ, որը հայտարարում է «Կառուցի՛ր Հայաստան»/«Build Armenia» նախագծի մեկնարկի մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  «Կառուցի՛ր Հայաստան» նախագծի նպատակն է ապահովել հայրենադարձությունը խթանող լայնամասշտաբ ներդրումների  հոսք՝ դեպի Հայաստան, ստեղծել սոցիալ-տնտեսական նպաստավոր միջավայր, որը համապատասխան ենթակառուցվածքների հիման վրա ի վիճակի կլինի ընդունել հայրենադարձության ինքնահոս ալիքը:

Նախաձեռնողները «Կառուցի՛ր Հայաստան» նախագծի մեկնարկով հանդես են գալիս ֆինանսական ու աշխարհագրական ծավալով աննախադեպ նախաձեռնությամբ, որը կապահովի հայրենադարձությունը խթանող ներդրումների լայնամասշտաբ հոսք՝ դեպի Հայաստան:

Նախագծի շուրջ համախմբված գործարարների առաջին համաժողովը տեղի կունենա  2019 թ. առաջին եռամսյակում Ֆրանսիայում:

Ներկայացնում են նախաձեռնության անդամ գործարարների անունները.

Վարտան Սիրմակես (Վարդան Սըրմաքեշ, Vartan Sirmakes, Switzerland) 

Արդեն Սելլեֆյան (Արտեն Սելեֆյան, Arden Sellefyan, Switzerland)

Հայկ Հովհաննիսյան (Hayk Hovhannisyan, Switzerland)

Վարտկես Կնաջյան (Վարդգես Քնաճյան, Vartkess Knadjian, Belgium)

Հարութ Միսիրեան (Հարութ Միսիրյան, Harout Missirian, Lebanon)

Աբրահամ Օդեմիս (Abraham Odemis, France)

Հրաչ Կապրիելյան (Հրաչ Գաբրիելյան, Hratch Kaprielian, USA)

Անուշավան Նազարեան (Անուշավան Նազարյան, Anushavan Nazarian, Kuwait)

Յարութիւն, Յակոբ, Ռաֆֆի, Շանթ Ստամպուլլի (Հարություն, Հակոբ, Րաֆֆի, Շանթ Ստամբուլլի, Haroutune, Hagop, Raffi & Chant Istanboulli, Italy & United Arab Emirates )

Փաթրիք Արապեան (Պատրիկ Արաբյան, Patrick Arapian, France)

Ռոյ Արաքելեան (Ռոյ Առաքելյան, Roy Arakelyan, France)

Սևակ Արծրունի (Sevak Artsruni, Armenia)

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]