1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Ներբող ոչնչին» կինոնկարն ընդգրկվել է «Ոսկե ծիրան»-ի վավերագրական մրցույթում

«Ներբող ոչնչին» կինոնկարն ընդգրկվել է «Ոսկե ծիրան»-ի վավերագրական մրցույթում

 ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սերբիայի, Խորվաթիայի և Ֆրանսիայի համատեղ արտադրության «Ներբող ոչնչին» ֆիլմը ոչնչի մասին պատմող վավերագրական կծու այլաբանություն է, որտեղ  «ոչինչը», թյուրըմբռնումից հոգնելով, փախչում է տնից  առաջին ու վերջին անգամ գալիս մեզ դիմելու:

Այն ներառվել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի վավերագրական ֆիլմերի մրցույթում: Կինոժապավենի մասին հուլիսի 12-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեց ֆիլմի ռեժիսոր Բորիս Միտիչը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` վավերագրական կինոյում երբևէ օգտագործված ամենաէկլեկտիկ մատենագիտության 20000 էջն ուսումնասիրելով՝ ֆիլմը նկարահանվել է ութ տարի, 70 երկրում, 62 օպերատորի մասնակցությամբ, կաբարեի մեծ վարպետներ Պասկալ Կոմլադի ու «Tiger Lillies» եռյակի երաժշտությամբ և Իգի Փոփի կարդացած տեքստով, որը մանկական պարզ ոտանավոր է հիշեցնում:

«Այս ֆիլմն ակնհայտ խաղ է, հռետորական պրովոկացիա երկու թեմաների` աշխարհում տիրող այսօրվա իրավիճակի և վավերագրական կինոյի նկարահանման վերաբերյալ: Ընկերներիս հետ խոսելով`կատակով ասացի, որ կարող եմ կինո նկարել ոչնչի մասին: Բոլորը սկզբում զարմացել էին, բայց ոչինչը կարևոր է և մեր իրականության մի մասն է կազմում: Մենք շատ բան ենք մտածում, և այդ ամենի հիմքում ոչինչն է»,-նշեց Միտիչը:

Ռեժիսորն ընդգծեց, որ ֆիլմն իր կառուցվածքով բազմաշերտ է, և դրանցից ամեն մեկը լրացնում է մյուսին:

Եզրափակելով իր խոսքը` ռեժիսորը շնորհակալություն հայտնեց տարբեր փառատոնների կազմակերպիչներին իրեն մասնակցության հրավեր անելու համար և շեշտեց, որ երբեք չէր կարողանա աշխարհի մասին վավերագրական կինոնկար ստեղծել, եթե շրջած չլիներ տարբեր երկրներում:

Կինոյի հանդեպ երկար տարիների ծարավի ու սիրո արդյունքում 2004-ին հիմնադրվեց «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնըԴա մի երազ էր, գաղափար, որ ծնվեց երեք մարդու  մտքում. այդ մարդիկ են կինոռեժիսոր և  փառատոնի գլխավոր  տնօրեն Հարություն Խաչատրյանը, կինոքննադատ և փառատոնի  ծրագրի ղեկավար Միքայել Ստամբոլցյանըկինոքննադատ և  փառատոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա  Հարությունյանը:

Կինոփառատոնն ունի «Մշակույթների ու քաղաքակրթությունների խաչմերուկ»  կարգախոսը:  Նպատակը մշակութային  կամուրջներ կառուցելն ու տարբեր երկրների միջև երկխոսություն ստեղծելն է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]