Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Սեպտեմբեր

Բասկետբոլի երիտասարդական թիմը սկսում է պայքարը Եվրոպայի առաջնությունում  


ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականը մեկնեց Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիա, որտեղ հուլիսի 13-ին մեկնարկում է Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունը:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին բասկետբոլի ֆեդերացիայից: Եվրոպայի Բ դիվիզիոնի առաջնությունում Հայաստանի հավաքականը հանդես է գալու C խմբում, որտեղ մերոնց մրցակիցներն են Լյուքսեմբուրգի, Ռուսաստանի, Հունգարիայի, Չեխիայի և Հոլանդիայի ազգային հավաքականները:
Հայաստանի ընտրանին առաջին մրցավեճը կանցկացնի հուլիսի 13-ին Լյուքսեմբուրգի հավաքականի հետ: 

Մինչև 20 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Միքայել Պողոսյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնել հետևյալ խաղացողները. 
 Ջասթին Կոյումջյան 
 Շանթ Արսլանյան
 Ալեքս Իսկենդերյան
Գաբրիել Աճեմյան
 Անդրե Զոհրաբյան
 Զաքարի Թավիթյան
Գեորգի Պոդկոլզին
 Արտյոմ Փեչենջյան
 Դավիթ Միքայելյան
 Արման Դանիելյան
 Դավիթ Խաչատրյան
 Արամ Մկրտչյան :
Արամ Արսլանյանը չի մեկնել հավաքականի հետ վնասվածքի պատճառով:

Միքայել Պողոսյանին օգնում է Հայաստանի ազգային հավաքականի ավագ Ալբերտ Թադևոսյանը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ