Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Նոյեմբեր

Համբարձումյանի անվան գիտական մրցանակի հանձնաժողովն ավարտել է 2018 թ. աշխատանքների նախնական ուսումնասիրությունը


ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի միջազգային հանձնաժողովն ավարտել է 2018 թվականին ներկայացված աշխատանքների նախնական ուսումնասիրությունը և գրախոսությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայությունից:

Ներկայումս հանձնաժողովի կողմից շարունակվում է լավագույն թեկնածուների քննարկումը։ Ուսումնասիրվում են լրացուցիչ տվյալներ, այդ թվում՝ այլ խոշոր գիտական մրցանակների ստացումը, թեկնածուների վարկանիշը համաձայն տարբեր հեղինակավոր տվյալների շտեմարանների, ներկայացված աշխատանքներում համահեղինակների ներդրման աստիճանը և այլն։ Լրացուցիչ գրախոսությունների և քննարկումների անհրաժեշտության պատճառով մրցանակի 2018 թվականի հաղթողները կորոշվեն և նրանց անունները կհրապարակվեն սույն թվականի օգոստոսի վերջին։

Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակը հիմնադրվել է 2009 թվականին` ՀՀ նախագահի կողմից։ Այն տրվում է սկսած 2010 թվականից` երկու տարին մեկ անգամ, աստղագիտության և աստղաֆիզիկայի, ֆիզիկայի և մաթեմատիկայի հարակից բնագավառներում խոշոր ներդրում ունեցած գիտնականներին։




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ