Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Մի շարք հոդվածներով մեղադրվող և հետախուզման մեջ գտնվող 26-ամյա աղջիկը հայտնաբերվել է

Մի շարք հոդվածներով մեղադրվող և հետախուզման մեջ գտնվող 26-ամյա աղջիկը հայտնաբերվել է

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դատաքննությունից խուսափելու մեղադրանքով հետախուզվող 26-ամյա աղջիկը հայտնաբերվել է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապ և լրատվության վարչությունից:

Ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողների և վետերանների կողմից իրականացված համատեղ միջոցառումների շնորհիվ հուլիսի 11-ին՝ ժամը 13.20-ին, Տաշիր քաղաքի Անի թաղամասի թիվ 12 շենքի դիմացից հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 1992 թ. ծնված Լիանա Վ.-ն:

Նա հուլիսի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը), 178-րդ հոդվածի (Խարդախությունը), 324 հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ հափշտակելը կամ վնասելը) և 325-րդ հոդվածի 1-ին մասի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) մեղադրանքներով դատաքննությունից խուսափելու համար:
Լիանա Վ.-ն ներկայացվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]