Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ազգային ժողովը շարունակում է արտահերթ նստաշրջանը. ՈՒՂԻՂ

Ազգային ժողովը շարունակում է արտահերթ նստաշրջանը. ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում շարունակվում է հուլիսի 11-ին գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նիստին գրանցվեց 78 պատգամավոր, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ քվորումն ապահովված է, կարող են սկսել աշխատանքները:

«Ուզում եմ տեղեկացնել, որ մեզ մնացել է երկրորդ ընթերցմամբ քննարկել առաջին ընթերցմամբ ընդունված նախագծերը, որից հետո տեղի կունենան քվեարկություններ»,-ասաց ԱԺ նախագահը: Նա հորդորեց պատգամավորներին լինել աշխատատեղերում, պատշաճ ձևով մասնակցել քվեարկություններին աշխատանքն ավարտելու համար:

Հուլիսի 11-ին մեկնարկած նիստին քննարկվեցին ու առաջին ընթերցմամբ ընդունվեցին «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին», «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում  լրացումներ կատարելու մասին», «Ազդարարման համակարգի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծերը:

Ընդունվեցին նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև մշակութային և ստեղծագործ ոլորտների համար Միության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիրը վավերացնելու մասին», «Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություն կատարելու մասին արձանագրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծերը:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]