Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կամո Արեյանն առաջարկեց Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությունն անցկացնել հուլիսի 16-ին

Կամո Արեյանն առաջարկեց Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությունն անցկացնել հուլիսի 16-ին

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանում հուլիսի 12-ին մեկնարկեց ավագանու արտահերթ նիստը, որի օրակարգում Երևանի քաղաքապետի ընտրության օրն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նիստը վարում է Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը, ով նշեց, որ Երևանի ավագանու նիստին ներկա են ավագանու 46 անդամ:

«Այսօրվա նիստը հրավիրված է օրենքի ուժով: ՏԻՄ մասին օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասով քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո երրորդ օրը հրավիրում է նիստ, որոշելու քաղաքապետի արտահերթ ընտրության օրը»,-ասաց Արեյանն՝ առաջարկելով քաղաքապետի արտահերթ ընտրությունները նշանակել հուլիսի 16-ին ժամը 11:00-ին:

«Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն էլ առաջարկեց քաղաքապետի ընտրության օր սահմանել օգոստոսի 8-ը:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել հուլիսի 9-ին: «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի Հոդված 46-ի համաձայն՝ քաղաքապետի արտահերթ ընտրություններն անցկացվում են քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո ավագանու սահմանած ժամկետում, սակայն ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում: Քաղաքապետի արտահերթ ընտրություններն անցկացվում են քաղաքապետի ընտրությունների համար սահմանված կարգով: Նույն հոդվածի 2-րդ կետով սահմանվում է, որ արտահերթ ընտրությունների ժամանակ քաղաքապետի թեկնածուներ առաջադրելու իրավունքը պատկանում է ավագանու խմբակցություններին: Արտահերթ ընտրություններն անցկացվում են սույն օրենքի 44-րդ հոդվածի 4-6-րդ մասերով սահմանված կարգով, այսինքն՝ քվեարկում են ավագանու անդամները։ Քվեարկությունն անցկացվում է քվեաթերթիկների միջոցով, որում ընդգրկվում են առաջադրված բոլոր թեկնածուները: Ավագանու յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Եթե առաջադրվել է մեկ թեկնածու, ապա վերջինս ընտրվում է քաղաքապետ, եթե նրա օգտին կողմ քվեարկած ձայները ավելի են դեմ քվեարկած ձայների թվից եւ ավելի են ավագանու անդամների ընդհանուր թվի 40 տոկոսից: Հոդված 47-ը սահմանում է, որ քաղաքապետն իր լիազորությունները ստանձնում է իր ընտրվելուց հետո` երրորդ օրացուցային օրը, ավագանու` օրենքի ուժով հրավիրված նիստում Երեւանի բնակիչներին տրված երդմամբ: Երեւանում ավագանու վերջին ընտրությունն անցկացվել է 2017 թվականի մայիսին: Առավելագույն ձայներով Տարոն Մարգարյանը դարձել էր Երեւանի քաղաքապետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]