Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ճապոնիայում տեղատարափ անձրեւների զոհերի թիվը հասել Է 195-ի

Ճապոնիայում տեղատարափ անձրեւների զոհերի թիվը հասել Է 195-ի

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայում սաստիկ անձրեւների եւ դրանց հարուցած հեղեղումներ եւ սողանքների զոհերի թիվը հասել Է 195-ի, եւս ավելի քան 20 մարդ անհայտ կորել Է: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 12-ին Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել Է նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսեհիդե Սուգան:

«Երկրի արեւմուտքում տեղատարափ անձրեւների հետեւանքով զոհվել Է 195 մարդ, եւս չորսը գտնվում Է սրտի եւ թոքերի կանգի վիճակում (Ճապոնիայում այսպես են կոչում կլինիկական մահը, որն ախտորոշել կարող են սոսկ բժիշկները – ծանոթ. խմբ.): Նաեւ 23 մարդ համարվում Է անհայտ կորած»,- ասել Է նա: Նրա խոսքով՝ շուրջ 40 մարդ , գլխավորապես Հիրոսիմայի պրեֆեկտուրայում, առայժմ կապի մեջ չի մտնում: Հեղեղումների հետեւանքների վերացմանը եւ կորածների որոնումներին մասնակցում Է շուրջ 70 հազար մարդ:

Ճապոնիայում սաստիկ տեղատարափ անձրեւները մոլեգնել են անցյալ շաբաթվա կեսերին՝ «Պրապիրուն» թայֆունի ներգործության պատճառով: Երկրի մի քանի շրջաններում մի քանի օրում տեղացել Է ավելի քան 1000 միլիմետր անձրեւ, ինչը հանգեցրել Է գետերի վարարման եւ սողանքների: Դա հեղեղումներից զոհվածների ամենամեծ թիվն Է 1953 թականից ի վեր: Այն ժամանակ երկրի արեւմուտքի Կյուսյու կղզում զոհվեց 759 մարդ, ավելի քան 450 հազարը զրկվեց օթեւանից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]