Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   14 Նոյեմբեր

Խորվաթիան պատմության մեջ առաջին անգամ ԱԱ-ի եզրափակչում է. Մունդիալ-2018


ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Խորվաթիայի ընտրանին Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում մրցեց Անգլիայի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպման մեկնարկից չէր էլ անցել 5 րոպե, երբ Անգլիան առաջ անցավ հաշվի մեջ: Առաջին խաղակեսում վիճակագրությամբ գնդակին առավել շատ տիրում էին խորվաթները, ովքեր գերազանցում էին անգլիացիներին 52/48-ի հարաբերակցությամբ:

 

Երկրորդ կեսում խորվաթներն ավելի թարմ ֆուտբոլ խաղացին և 68-րդ րոպեին վերականգնեցին հաշվի հավասարությունը: Գոլն իր ակտիվում գրանցեց Պերիշիչը: Հիմնական ժամանակում թեպետ երկու թիմերն էլ մի քանի լուրջ հնարավորություններ ունեին առաջ անցնելու հաշվի մեջ, սակայն այն ավարտվեց 1:1 հաշվով և հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ:

 

Խորվաթների փորձը օգնեց նրանց լրացուցիչ ժամանակում և Մանջուկիչի հրաշալի անցումը պաշտանական գծում  և հարվածը ճակատագրական դարձավ Անգլիայի համար: Խորվաթիան առաջ անցավ հաշվի մեջ: Հանդիպումն այդպես էլ ավարտվեց՝ 2:1 հօգուտ Խորվաթիայի և թիմը դուրս եկավ մունդիալի եզրափակիչ:

Աշխարհի առաջնության եզրափակչում Խորվաթիան կխաղան Ֆրանսիայի ընտրանու հետ: Եզրափակչը կկայանա հուլիսի 15-ին, Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին:

Մունդիալի մասին այլ նյութեր այստեղ:  

Լուսանկարները՝ FIFA 




Այս թեմայով

... վերջին լուր "«Մունդիալ-2018»" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ