Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ջոկովիչը Ուիմբլդոնի կիսաեզրափակչում է, Ֆեդերերը՝ ոչ

Ջոկովիչը Ուիմբլդոնի կիսաեզրափակչում է, Ֆեդերերը՝ ոչ

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ Ուիմբլդոնի կիսաեզրափակիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ջոկովիչը տղամարդկանց մենախաղի ¼ եզրափակչում մրցում էր ճապոնացի Կեյ Նիսիկորիի հետ: 2 ժամ 34 րոպե ձգված մրցախաղում սերբ Ջոկովիչը գերազանցեց մրցակցին 6:3, 3:6, 6:2, 6:2 հաշվով և դուրս եկավ Ուիմբլդոնի կիսաեզրափակիչ:

Իսկ ահա շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը դուրս մնաց հետագա պայքարից զիջելով ՀԱՀ ներկայացուցիչ Քևին Անդերսոնին:

Ուիմբլդոնն այս տարի մեկնարկել է հունիսի 2-ին և կավարտվի հուլիսի 15-ին: Այս մրցաշարն անցկացվում է 1877 թվականից՝ արդեն 141 տարի շարունակ: Լոնդոնում անցկացվող մրցաշարի տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն է, իսկ կանանցը` Գարբինե Մուգուրուսան: Ուիմբլդոնն այս տարի մեկնարկել է հունիսի 2-ին և կավարտվի հուլիսի 15-ին: Այս մրցաշարն անցկացվում է 1877 թվականից՝ արդեն 141 տարի շարունակ: Լոնդոնում անցկացվող մրցաշարի տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն է, իսկ կանանցը` Գարբինե Մուգուրուսան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]