Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Հուլիս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ֆեդերիկա Մոգերինիի հետ


ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում հանդիպել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի հետ:

Ինչպես Բրյուսելից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, հանդիպմանը մասնակցել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, Բելգիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանը և վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանը։

Ֆեդերիկա Մոգերինիի հետ հանդիպումից հետո Փաշինյանը մեկնելու է «Cinquantenaire» համալիր, ուր ժամանել են նաև մյուս պատվիրակությունների ղեկավարները։

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ