Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Հուլիս

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրում կոչ է արվում Հարավային Կովկասում հակամարտությունները լուծել խաղաղ ճանապարհով


ԲՐՅՈՒՍԵԼ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի բրյուսելյան գագաթնաժողովը հուլիսի 11-ին ամփոփիչ հռչակագիր է ընդունել, որում կոչ է արվում Հարավային Կովկասում հակամարտությունները լուծել խաղաղ ճանապարհով: Ինչպես Բրյուսելից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, հռչակագրի 67-րդ կետում ասվում է, որ ՆԱՏՕ-ն շարունակում է աջակցել բոլոր գործընկերների` արտաքին ու անվտանգային քաղաքականության հարցում անկախ ու ինքնիշխան որոշումներ կայացնելու իրավունքին՝ զերծ արտաքին ճնշումից ու հարկադրանքից: Հռչակագրի նույն կետում շեշտվում է, որ ՆԱՏՕ-ն շարունակում է աջակցել Հարավային Կովկասում հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին:

«Մենք հորդորում ենք բոլոր կողմերին լինել կառուցողական և ավելի մեծ քաղաքական կամք դրսևորել առկա բանակցային ձևաչափերի շրջանակում հակամարտությունների խաղաղ կարգավորման համար` համաձայն բանակցային ձևաչափերին»,- ասվում է հռչակագրում:

Արաքս Կասյան 




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ